Թրամփի երկրաշարժը. արաբական մամուլը՝ Թրամփի հաղթանակի մասին
Արաբական երկրների տպագիր մամուլն անմասն չեն մնացել ԱՄՆ նախագահական ընտրությունների լուսաբանումից, ավելին՝ այդ թեմային նվիրել են իրենց առաջին էջերը:
Որոշները Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը համեմատել են բնական աղետների հետ, իսկ մյուսները՝ նորընտիր նախագահի մոտ հոգեկան շեղումներ են փնտրում ու մտահոգություն հայտնում տարածաշրջանի ապագայի հանդեպ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը և ներկայացում մի շարք պարբերականների հոդվածների գլխատառեր:
Թրամփի հաղթանակը և նրա անձն արաբական երկրների մամուլը բավականին ճոխ մեկնաբանություններով է բնութագրել: Օրինակ՝ «Թրամփի երկրաշարժը․ աշխարհը սարսափած է, «բազեները» վերադառնում են»,- գրել է լիբանանյան «Աս Սաֆիր» թերթը։