Սպիտակ տան ճաշացանկը կարող է արմատական փոփոխություններ կրել Թրամփի գալուց հետո
Սպիտակ տան ճաշացանկը կարող է արմատական փոփոխություններ կրել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գալուց հետո: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով The Times-ին:
Նշվում է, որ միլիարդատիրոջ ընտանիքը Սպիտակ տանը կհաստատվի 2017 թվականի հունվարից: Փոփոխությունները պայմանավորված են Թրամփի գաստրոնոմիական նախապատվություններով, ովսիրում է տապակած ճուտ, բուրգեր և կարտոֆիլ ֆրի:
Բացառված չէ նաև, որ Թրամփը պայմանագիր կկնքի Վիրջինիայի սեփական խաղողի պլանտացիաներից Սպիտակ տուն գինու մատակարարումների մասին:
Բացի այդ, առաջ է քաշվել հիպոթեզ, որի համաձայն՝ Թրամփի նախասիրությունների առաջին զոհը կլինի Հարավային մարգագետնի բանջարանոցը, որը ստեղծել էր Միշել Օբաման, և որի նպատակն առողջ սնունդ քարոզելն էր: