ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է Թրամփին համոզել՝ հրաժարվել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտքից
ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է համոզել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտքից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանն ու ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունում առկա աղբյուրներին:
Կոնգրեսականները հատուկ նախագիծ են մշակել, որը նպատակ ունի լայն համագործակցություն ծավալել Մեքսիկայի հետ: Քարե պատի փոխարեն առաջարկվում է պարզապես երկաթյա ցանց տեղադրել:
Այդպիսով, հնարավոր կլինի խուսափել նաև հսկայական գումարներից, որոնք ծախսվում են նման շինարարկանա աշխատանքների ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ պատի կառուցման համար անհրաժեշտ է 8 միլիարդ դոլար: