ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը. Մարիա Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ նորմալ հարաբերություններ հաստատել, սակայն, դա ահռելի աշխատանք կպահանջի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Սախարաով՝ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ինչ վերաբերվում է երկկողմանի հարաբերությունների կարգավորմանն ու ներքաղաքական հարաբերություններին, ապա, ինչպես հասկանում եք, այն ժամանակ է պահանջում: Մենք, իհարկե, լսել ենք Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին, որոնցից շատերն իհարկե լավատեսություն են ներշնչում, սակայն, պետք է հասկանալ, որ խոսն այստեղ ավելի շատ վերաբերվում է ոչ թե երկկողմանի հարաբերությունների լավացման, այլ՝ փակուղուց դուրս գալուն: Այդ ամենը, բնականաբար, մեծ ջանք ու աշխատանք է պահանջում, և այդ ամենի համար անհրաժեշտ են մասնագետներ և մասնագիտական մոտեցում»,-հայտարարել է Զախարովան: