«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի կալանքը երկարաձգվել է
Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է որպես «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյ, կալանավորումը մինչև դեկտեմբերի 15-ը: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Դզյուրկոն:
«Դատարանն այսօր բավարարել է քննության խնդրագիրը և երկարաձգել Կալաշովի խափանման միջոցը՝ կալանավորման տեսքով, մինչև դեկտեմբերի 15-ը»,- հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը: