Պատրաստ է հատուկ Թրամփի համար ստեղծված լիմուզինը
Քանի դեռ ողջ աշխարհը բուռն կերպով քննարկում է ԱՄՆ 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, «General Motors» ընկերությունը շարունակում է աշխատել հատուկ պետության առաջին դեմքի համար պատրաստված մեքենայի աշխատանքները: Այս մասին գրում է Avtovzglyad.ru-ն:
Այն մեքենան, որը ստեղծվել է հատուկ Դոնալդ Թրամփի համար, ունի «Beast» կոդային անվանումը, որը համընկնում է անգլերենից թարգմանված «կենդանի» բառի հետ:
Ինչպես հայտնում է տեղի հեռուստաընկերություններից մեկը, նախագահական լիմուզինը շատ առումներով նմանեցվում է գործող մոդելի հետ, սակայն ստացել է մի շարք լրացումներ:
Օրինակ՝ մեքենայի հատուկ ներկը կարող է կամուֆլյաժի նկար ստեղծել, լուսացույցները կարող են լույսն արտացոլել ուղղահայաց և այլն: Մեքենան կշռում է ավելի քան 9 տոննա: