«Newsweek»-ը սխալմամբ Քլինթոնին է նախագահ հայտարարել
Ամերիկյան «Newsweek» ամսագիրը սխալմամբ վաճառք է հանել իր համարը՝ Հիլարի Քլինթոնի նկարով և «Տիկին նախագահ» գրությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Երբ սխալը վերջապես հայտնաբերվել է, արդեն ուշ է եղել, քանի որ ամսագրի 125 000 օրինակներն արդեն մեծ դժգոհություն են առաջացրել գնորդների շրջանում: Ամսագիրը ստիպված է եղել հետ կանչել իր բոլոր օրինակները, որտեղ Քլինթոնն է շապիկին, և պաշտոնապես ներողություն խնդրել:
Ինչպես հայտնել է ամսագրի ղեկավարությունը, այդ համարի երկու տարբերակներն արդեն պատրաստված և տպագրված են եղել նախքան ընտրությունների արդյունքների հրապարակումը, ինչպես և վարվում են բոլոր թերթերը: Սակայն ոչ ոք չէր կարող ենթադրել, որ վաճառքի կուղարկեն սխալ տարբերակը, որում Քլինթոնն է անվանվում ԱՄՆ-ի նոր նախագահ: