Թուրքիայում քաղաքապետարանի շենքը հրթիռակոծել են. կան վիրավորներ
Թուրքիաի Մարդին նահանգի Դերիք քաղաքում անհայտ անձիք հարձակվել են վարչական շենքի վրա: Այս մասին գրում է Korrespondent. net-ը:
Ներկայումս հանտի է, որ կա 3 վիրավոր, այդ թվում՝ գործող աշխատակազմի ղեկավարը:
Նախնական տվյալներով մի քանի հրթիռ է արձակվել շենքի վրա, որից հետո ահաբեկիչների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել:
Տեղի ԶԼՄ-ները կարծում են, որ հարձակման հեղինակները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներն են: