Լավրովը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը գնահատական էր տվել ԱՄՆ նախագահական ընտրություններին. «Մենք հարգում ենք Ամերիկայի ժողովրդիի ընտրությունը և պատրաստ ենք համագործակցել նորընտրի նախագահի հետ, ինչպես և մյուսների դեպքում կլիներ: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները կբարելավվեն, ինչը բխում է մեր ժողովուրդների և միջազգային հնարության շահերից»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի դեռևս չի պատրաստվում հանդիպել Դոնալդ Թրամփին: