ԱՄՆ նոր առաջին տիկինը կպայքարի համացանցի անարդարության դեմ
ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ պայքարելու է համացանցում տիրող անարդարության դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
Բացի կանանց և երեխաներին օգնելուց, առաջին տիկինը կպայքարի կիբերծաղրանքների դեմ:
Ինչպես հաղորդվում է, մինչ նրա ամուսինը սոցիալական ցանցերում անդադար ծաղրում էր իր հակառակորդների արտաքիննն ու ինտելեկտը, Մելանյան խոստացել է պայքարել համացանցում տիրող կեղծիքի դեմ՝ հայտնելով, որ «իրենց մշակույթը կոպիտ և ստոր է դարձել»:
«Դա նորմալ չէ, երբ երեխաները ծաղրում են և վախեցնում իրար: Վախենալու է այն, ինչ տեղի է ունենում մանկական հրապարակերում, և ընդհանրապես ընդունելի չէ, երբ այդ գործողությունները նկարահանվում են համացանցի համար»,- հայտնել է Մելանյան Փենսիլվանիայում ելույթ ունենալիս: