Մոսկվայի օդանավակայաններում 100 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում 100 չվերթ է չեղարկվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ամենաշատ չվերթները հետաձգվել են «Շերեմետևո»-ում: Դրանց թիվը հասնում է 88-ի:
«Վնուկովո»-ում չեղարկվել և հետաձգվել է 1 չվերթ, իսկ «Դոմոդեդովո»-ում չեղարկվել է 4 և հետաձգվել 13 չվերթ:
Չվերթների հետաձգման և չեղարկման պատճառը եղանակային վատ պայմաններն են, որոնցմասին նախապես տեղեկացրել էր «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: