Էրդողանը զանգահարել է Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել և շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ դառնալու առիթով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հաջողությամբ կղեկավարի Սպիտակ տունը:
Էրդողանը ուշադրություն է գրավել այն փաստի վրա, որ ԱՄՆ և Թուրքիան դաշնակիցներ են, որոնց հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և շահերի վրա: