Որտեղից է ծագել Շուշի անվանումը
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Շուշի անունը ծագում է նրանից արևելք գտնվող Շոշ գյուղից: Ոմանց կարծիքով՝ Շուշի անվանումը առաջացել է «շոշ» բառից։ Արցախյան բարբառում երիտասարդ ծառերը կոչվում են նաև շոշ, իսկ դրանց պուրակը՝ շոշոտ:Ըստ ադրբեջանական ուսումնասիրողների քաղաքի անունը թարգմանվում է որպես «ապակի»-(ադրբ. şüşə) Շուշի տեղանվանումը ըստ երևությին տեղանքը բնութագրող անվանում է։ Քանի որ քաղաքը գտնվում է ժայռի (լեռան) գագաթին (այն մի փոքրիկ սարավանդ է հիշեցնում), որն էլ կարող է ընկած լինել քաղաքանվան հիմքում։
Նկատենք, որ արցախի բարբառից հյուսիսկովկասյան լեզուներին անցած որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան։ Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր, մի արմատ, որը կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հին հայերենում և խեթերենում), ապա կունենանք «շուշու», այսինքն ճիշտ այն, ինչն անհրաժեշտ է «Շուշի» քաղաքանվան ստուգաբանության համար։
Նկատենք, որ միջնադարում Շուշի տեղանունը հիշատակվում է հենց Շուշու ձևով. 1428 թ. ընդօրինակված ավետարանի նույն տարում գրված հիշատակարանում «...ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղա Շուշու կոչեցեալ...»: