Ինչ առաջընթացի էլ մենք հասնենք՝ Արևմուտքի աչքերում մենք միշտ մնալու ենք երկրորդ կարգի երկիր. Էրդողանը դժգոհել է Արևմուտքից
Թուրքիան Արևմուտքի համար մնում է երկրորդ կարգի երկիր, վստահ է նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Anadolu-ին և Էրդողանի կատարած հայատարարությանը, որում մասնավորապես ասվու է.
«Ինչ առաջընթացի էլ մենք հասնենք՝ Արևմուտքի աչքերում մենք միշտ մնալու ենք երկրորդ կարգի երկիր։ Մենք գիտակցել ենք այդ դառը ճշմարտությունը ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման գործընթացում, որն արդեն կես դար է շարունակվում է»:
Էրդողանի խոսքով՝ Արևմուտքում շատերի համար Արևելքը ասոցացվում է պարզունակ սովորությունների ու նեղ աշխարհայացքի հետ։
«Նման մոտեցումը չի կարող ընդունելի լինել Արևելքի արժեքների սանդղակում, որը քաղաքակրթության մեծ մասի բնօրրանն է։ Արևմուտքի որշ ներկայացուցիչներ պնդում են, որ ԵՄ-ի ու Թուրքիայի բանակցությունների գործընթացն անհրաժեշտ է վերանայել։ Կարծում եմ՝ նրանք նույնիսկ ուշացել են այդ կոչի հարցում։ Ավելի արագ վերանայեք այդ գործընթացը, բայց այդքանով մի սահմանափակվեք ու վերջնական որոշում կայացրեք»,-ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: