Քլինթոնը պատրաստ է հանուն երկրի շահերի համագործակցել Թրամփի հետ
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ելույթ է ունեցել և կոչ արել իր կողմնակիցներին ընդունել նախագահական ընտրությունների արդյունքներն ու հնարավորություն տալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Dw.com-ը՝ հղում տալով Reuters-ին:
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների արդյուններն իր համար հիվանդագին են, սակայն, ինքն արդեն խոսել է նորընտիր նախագահի հետ և հայտնել համագործակցության առաջարկի մասին, որը կբխի երկրի շահերից և կնպաստի երկրի զարգացմանը:
Քլինթոնը հույս է հայտնել, որ Թրամփը լավ և հաջողակ նախագահ կլինի՝ բոլոր ամերիկացիների համար: