Կալիֆոռնիայի բնակիչները Թրամփի հաղթանակից հետո ցանկություն են հայտնել դուրս գալ ԱՄՆ կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչները կոչ են անում արշավ սկսել նահանգի՝ ԱՄՆ կազմից դուրս գալու շուրջ: Նման հայտարարություններ սոցցանցերում հայտնվել են երկրի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով RT-ին:
Twitter-ում մեծ տարածում է գտնում #Calexit հեշթեգը:
Օգտատերերից մեկն օրինակ կատակելով ասել է, որ ԵՄ-ում տեղ է ազատվել իրենց նահանգի համար՝ համապատասխան չափով և տեսքով (Կալիֆոռնիայի մակերեսը կազմում է 424 000 քառ. կմ, Մեծ Բրիտանիայինը` 242 000):