Դոնալդ Թրամփը չի փոխի Սպիտակ տան ինտերիերը
ԱՄՆ նորընտիր նախագահ, գործարար Դոնալդ Թրամփը մտադիր չէ ինչ-որ էական փոփոխություններ կատարել Սպիտակ տան ինտերիերում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Նշվում է, որ Թրամփն աչքի է ընկնում ոսկու հանդեպ սիրով, նշում են հոդվածի հեղինակներն ու հավելում, որ նա չի պատրաստվում Սպիտակ տունը կահավորել այնպես, ինչպես Նյու Յորքում իր պենտհաուսը:
«Ես կարծում եմ, որ Սպիտակ տունը շատ առանձնահատուկ տեղ է, որը մեծ նշանակություն ունի ամերիկացիների համար:Սպիտակ տանը ոչինչ չի փոխվի»,- ասել է Թրամփը: