Գորբաչովը՝ Թրամփի հաղթանակի և ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Ես չեմ բացառում, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծապես բարելավվել: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է բարձր մակարդակով երկխոսություն սկսել: Հատկապես դա վերաբերում է միջազգային քաղաքականության գլխավոր ուղղություններին: Եվ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ տապալել երկխոսությունը»,-հայտարարել է Գորբաչովը և շեշտել, որ երկու կողմերից է հիմնականում կախված է ամենալուրջ առանցքային հարցերում՝ միջազգային եւ երկկողմ հարաբերություններում առաջընթացը:
«Միգուցե մենք հասկանանք, որ Ռուսաստանի դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ նորընտիր նախագահին և վերջինիս միջազգային հարաբերությունների փորձ չունենալուն, Գորբաչովը պատասպանել է. «Փորձ ձեռքկբերի, կաշխատի, փորձը կգա»: