«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը պահանջ է ներկայացրել Թրմափին
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները կոչով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ զորքերն Աֆղանստանից հանելու պահանջով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ահաբեկչական խմբավորման հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ամերիկան պետք է հետևի քաղաքականությանը, որը չի խլի այլ երկրներից իրենց անկախությունն ու սուվերենությունը:
Սակայն, «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գլխավոր պահանջն ԱՄՆ- ի զորքերի՝ Աֆղանստանից դուրս հանումն է: