Թրամփի հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի Ուկրաինայի համար. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ և ասել, որ նրա հաղթանակը դեմոկրատիայի վառ ապացույցն է:
Այս մասին գրում է Unian.net-ը՝ հղում տալով Պորոշենկոյի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Իովանովիչի հետ տեղի ունեցած հանդիպման զրույցին:
«Սա դեմոկրատիայի իրական դրսևորում է, որի մասին մշտապես խոսել են մեր գործընկերները: Թրամփի հաղթանակը նոր ուղի և հնարավորություններ է տալիս Ուկրաինային»,-ասել է Պորոշենկոն: