Պաղեստինի առաջնորդն արդեն Թրամփի հետ հույսեր է կապում՝ Իսրայելի հետ կոնֆլիկտի կարգավորման հարցում
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կկարգավորվի Իսրայելի հետ կոնֆլիկտը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ВАФА գործակալության տարածած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Նա շնորհավորել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և հույս հայտնել, որ նախագահի պաշտոնում լինելու տարիներին կհաջողվի արդար խաղաղության հասնել»:
Ավելի վաղ, Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան հայտնել էր, որ պատրաստ են համագործակցել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի ամերիկացի ժոովուրդը՝ հանուն 1967 թվականի հունիսին սահմանված պետական սահմաններով խաղաղության ձեռքբերման: