Փաստեր Թրամփի կնոջ՝ գեղեցկուհի Մելանյայի մասին (լուսանկարներ 16+)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է ինչպես իր ունեցվածքով, մազերի սանրվածքով, այնպես էլ գեղեցկուհի կնոջ հանդեպ սիրով: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Սկանդալային միլիարդատեր Թրամփի 3-րդ կինը՝ Մելանյա Թրամփը, հայտնի սլովենացի մոդել է: Նա ծնվել է սոցիալիստական Հարավսլավիայում: 16 տարեկանից սկսել է նկարահանվել: Մելանյան բավականին անկեղծ լուսանկարներ է արել, ակայն ամուսնությունից հետո դադարել է մերկանալ տեսախիկի առաջ: 2000 թվականի նա ճանաչվել է «Միսս բիկինի»:
Թրամփը կնոջ հետ ծանոթացել է երեկույթներից մեկի ժամանակ: Նա շատ անգամներ է փորձել մոտենալ ու մտերմանալ Մելանյայի հետ, սակայն մոդելը նրան ուշադրություն չի դարձրել: Ի վերջո, Թրամփը քայլեր է ձեռնարկել Մելանյային իր կարիերայում առաջ տանելու համար, ինչը գնահատել է մոդելը և աստիճանաբար նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվել: Թրամփն իր զգացմունքերի մասին հայտարարել է հեռուստաեթերներից մեկում:
Փրամփի կնոջ հարսանեկան զգեստը արժեցել է 200.000 դոլար և կշռել է 20 կգ: