Պուտինը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը.
«Հեռագրում Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ երկու երկրներն էլ դուրս կգան ճգնաժամից, ինչպես նաև անդրադարձել է միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին և գլոբալ անվտանգության մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ պատասխանների որոնման հարցին: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կառուցողական երկխոսությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որը հիմնված կլինի սկզբունքների հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց դիրքորոշումների վերաբերյալ իրական հաշետվության վրա, շահավետ կլինի երկու երկրների և համաշխարհային հանրության համար: Պուտինը Թրամփին նաև հաղոջություններ է մաղթել»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: