Լույսի կերտած հրաշքն անտառում (լուսանկարներ)
Անտառը միշտ լի է խորհրդավորությամբ ու գաղտնիքներով: Մարդը դարերով անտառի հետ բազմաթիվ առասպելներ է կապել, հեքիաթներ հյուսել, պատմվածքներ հորինել ու անհավատալի արարածներ պատկերել: Մութ անտառը մտնելուց առաջ միշտ տրամադրվում են, որ պետք է հանդիպեն հրեշների, դևերի, անբացատրելի ու խորհրդավոր երևույթների: Եթե հիշում եք, բանահյուսության մեջ ևս անտառի մասին խորհրդավոր պատմությունները շատ են: Սակայն ամառը անտառը վերածվում է մի հրաշալի, բնական լուսավոր մի շոուի' միլիոնավոր լուսատուների հայտնությամբ: Անհրաժեշտ է միայն համբերություն ունենալ ու ֆիքսել անտառի հրաշքը: