Հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում պահպանել են վերահսկողությունը
Հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում պահպանել են իրենց վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Իսկ հանրապետականների՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) առաջատար դիրքերում լինելու մասին հայտնել է NBC հեռուստատեսությունը:
Հանրապետականները, ըստ քվեարկության նախնական արդյունքների, Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն եղած 435 տեղերից 247-ը: Կոնգրեսի վերին պալատի ընտրություններում վերջիններս հաղթել են 18 նահանգներում, որն էլ ապահովել է 48 մանդատ:
Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում Ներկայացուցիչների պալատում 2008 թվականից: 2014թ.-ից այս կուսակցության ներկայացուցիչները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները: