Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը խոստովանել է, որ ցանկացել է աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ռուսաստանում, դատարանի վճռով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած Մառա Բաղդասարյանը դատապարտվել է 40-ժամյա հարկադիր աշխատանքի՝ արագության գերազանցման համար տուգանքը չվճարելու համար:
Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է աշխատանքի անցնել Քննչական կոմիետեում, սակայն, ավտովթարի ժամանակ ստացած վնասվածքը նրան խանգարել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
«Եթե անկեղծ, ապա ես ցանկանում էի աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում, քանի որ մենք կապեր ունեինք բավականին լայն»,-հայտարարել է նա:
Վերջինինս փաստաբանն ասել է, որ Մառա Բաղդասարյանն ունի իրավաբանական կրթություն, բացի դա Քննչական կոմիետում նրա հայրը բավականին շատ կապեր ուներ: