Ինչպե՞ս էին մարդիկ նախկինում հաշվում ժամանակը
Ժամանակի հաշվարկը առաջներում մարդիկ ժամանակի հաշվարկը սկսում էին կեսօրից, ուստի Երկրագնդի տարբեր վայրերում ժամանակը տարբեր էր: 1880 թ-ին Մեծ Բրիտանիայում որպես ժամանակի չափորոշիչ ընդունվեց Լոնդոն քաղաքի շրջաններից մեկի՝ Գրինվիչի երկայնության միջին տեղական ժամանակը: Այն անվանեցին Գրինվիչի միջին ժամանակ: 1884 թ-ին կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց երկրագունդը «բաժանել» 24 ժամային գոտիների՝ սկսած Գրինվիչի միջօրեականից' յուրաքանչյուր գոտին 15օ լայնությամբ:
ՀՀ գտնվում է 3-րդ ժամային գոտում: Յուրաքանչյուր ժամային գոտում ժամանակը հարևան գոտիներից տարբերվում է 1 ժամով: Երբ մենք ուղևորվում ենք մեկ այլ երկիր, սովորաբար ժամացույցը «փոխադրում» ենք այդ երկրի ժամանակի: Եվ որքան ավելի հեռու՝ դեպի արևելք կամ դեպի արևմուտք ենք շարժվում, այնքան այդ փոփոխությունն ավելի մեծ է: Ժամային գոտիների սահմանները միշտ չէ, որ տարվում են միջօրեականներով: Որոշ երկրներում դրանք որոշվում են վարչական սահմանների հիման վրա (Չինաստանը, օրինակ, ընդգրկում է 5 ժամային գոտիներ, սակայն հիմք է ընդունվում մայրաքաղաք Պեկինի ժամային գոտին): Մի շարք երկրներում, այդ թվում և ՀՀ-ում, օրվա լուսավոր մասը արդյունավետ օգտագործելու նպատակով ամառային ամիսներին գոտիական ժամանակը 1 ժամով առաջ է տարվում.դա կոչվում է դեկրետային ժամանակ):