Դեռ պարզ չէ` Պուտինը ինչպես կշնորհավորի ԱՄՆ նորընտիր նախագահին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ինչպես ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը կշնորհավորի ԱՄՆ նորընտիր նախագահին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Կան տարատեսակ ձևաչափեր: Շնորհավորական հեռագիրը դիվանագիտական պրակտիկայում շնոհավորելու առավել տարածված տարբերակն է, ինչն էլ ամենից հաճախ կիրառվում է», - ասել է Պեսկովը:
Պեսկովը մատնանշել է, որ հարկավոր չէ շտապել նախքան ընտրությունների արդյունքների ավարտն ու հայտի դառնալը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան հետևում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին, ինչպես այլ կարևոր իրադարձություններին: