ՄԻԵԴ-ը Թուրքիայից ավելի քան 40 հազար հայց է ստացել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին ամիսների ընթացքում ավելի քան 40 հազար հայց է ստացել Թուրքիայից։ Այս մասին գրում է DW-ն՝ հղում տալով ՄԻԵԴ մամուլի քարտուղարի՝ AFP գործակալությանը տված հարցազրույցին:
Նրա խոսքով՝ Թուրքիայում ապստամբության անհաջող փորձից հետո դատարանի ստացած բողոքների նման ծավալն անսպասելի ու աննախադեպ է։
Նա նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի հայց է վերցվելու քննման:
Մինչև նոր հայցեր ստանալը դատարանը քննել էր Թուրքիայի նկատմամբ 7500 հայց։