Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը դատապարտվել է 40-ժամյա հարկադիր աշխատանքի
Ռուսաստանում, դատարանի վճռով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած Մառա Բաղդասարյանը դատապարտվել է 40-ժամյա հարկադիր աշխատանքի՝ արագության գերազանցման համար տուգանքը չվճարելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն;
Պարզվել է, որ Բաղդասարյանը այդ խախտումն արել էր 2016 թվականի մայիսի 5-ին, ինչն արձանագրել էին տեսախցիկները։ Մառա Բաղդասարյանի անունով կազմվել էր արձանագրություն ու նշանակվել 5 հազար ռուբլու չափով տուգանք։
Սահմանված ժամկետում նա չի վճարել տուգանքը ու հոկտեմբերի 13-ին կազմվել է համապատասխան արձանագրություն ՝ հարկերից խուսափելու համար։
Մառա Բաղդասարյանը դատարանում հայտնել է, որ պատրաստ է կրկնակի չափով վճարել տուգանքը։ Սական դատավորը, հաշվի առնելով, որ Բաղդասարյանը մինչ այդ բազմիցս պատասխանատվության է կանչվել նույնատիպ իրավախախտումների համար, ուստի, դատարանը սահմանել է 40-ժամյա հարկադիր աշխատանք: