Թուրքիան ծրագրում են մինչև 2023 թ․ շահագործման հանձնել «Ակույու» ԱԷԿ-ը. Էրդողան
Թուրքիայի իշխանությունները մինչև 2023 թ․ մտադիր են շահագործման հանձնել «Ակույու» ԱԷԿ-ը, որը ՌԴ նախագծով կառուցվում է Մերսին նահանգում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայտարարությանը:
«Մենք պլանավորում ենք մինչև 2023 թվականը Սինոպ նահանգում ճապոնական նախագծով կառուցել ԱԷԿ: Սկվել ենք նախապատրաստվել երրորդ ԱԷԿ-ի կառուցմանը», -հայտնել է Էրդողանը Անկարայում ՋԷԿ-ը շահագործման հանձնելու արարողության ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է հրաժարվել ածխի ներկրումից ու պետք է սեփական ռեսուրսներն օգտագործի։