Մոսկվայում հետաձգվում է ավելի քան 50 չվերթ
Մոսկվայի «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 50 չվերթ: Այդ մասին հաղորդում է «Яндекс.Расписание»-ն:
Եվս 34 չվերթներ չեղյալ են հայտարարվել:
Իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում 18 չվերթ հետաձգվել է, չորսն էլ` չեղյալ համարվել: «Շերեմետևո»-ում 38 չվերթ է հետաձգվել, 30-ը` չեղարկվել: Եվ այս ամենը եղանակային վատ պայմանների պատճառով:
Հիշեցնենք, որ Մոսկվայում նախօրեին ձյան պատճառով հետաձգվել էր ավելի քան 60 չվերթ: