Արևմուտքը ոչ մի լավ բան չի արել Թուրքիայի համար Էրդողան
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը ոչ մի լավ բան չի արել Թուրքիայի համար, և երկիրը պատրաստվում է ինքնուրույն լուծել իր խնդիրները: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Արմուտքը ոչ մի լավ բան չի արել Թուրքիայի համար: Ի՞նչ մենք պետք է ակնկալելենք Արմուտքից, եթե նրան արդեն ավելի քան 53 տարի սպասեցնում են Եվրոպական միության դռան առաջ», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ներդրված ջանքերի շնորհիվ և այսօրվա ուսանողության օգնությամբ երկիրը կկարողանա հաղթահարել բոլոր փորձությունները:
«Վերջին երեք տարիների իրադարձությունների արդյունքում Թուրքիան փոխել է իր տեսակետը կատարվածի հանդեպ և ստեղծել է նոր ճանապարհ», - ասել է Էրդողանը` հավելելով, որ Թուրքիայի համար արդեն կարևոր չէ, թե ինչ կասեն ուրիշները: