Մոսկվայում ձյան պատճառով ավելի քան 60 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններում հետաձգվել են ավելի քան 60 չվերթեր: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 18 մեկնող և 30 ժամանող թռիչքներ: Երկու թռիչք չեղարկվել է:
«Շերեմետևո» օդանավակայանում 5 ժամանող չվերթ է հեռաձգվել:
«Վնուկովո» օդանավակայանում սպասվում են ավելի քան 15 ժամանող չվերթերի հետաձգումներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ձյան պատճառով չեղարկվել է 35 թռիչք, ևս 39-ը հետաձգվել է: