Արևմուտքը ոչ մի լավ բան չի արել մեզ համար. Էրդողան
Արևմուտքը Թուրքիայի համար ոչ մի լավ բան չի արել, երկիրն ինքը կլուծի իր խնդիրները, և նրա համար կարևոր չէ, թե ինչ կասեն մյուսները: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Արևմուտքը ոչ մի լավ բան չի արել մեզ համար: Ի՞նչ պետք է սպասի Թուրքիան Արևմուտքից, եթե նրան արդեն 53 տարի է՝ ստիպում են սպասել Եվրոպական միության դռների առջև: Մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները»,- հայտնել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի բժշկական համալսարանում գիտական կոչումներով պարգևատրելու արարողության ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է «Anadolu» գործակալությունը:
Նախագահի խոսքով՝ վերջին երեք տարիների իրադարձությունների ընթացքում Թուրքիան փոխել է իր հայացքները տեղի ունեցող երևույթների մասին և իր համար նոր ուղի է նշել: Այսօր Անկարայի համար արդեն կարևոր չէ, թե ինչ կասեն մյուսները: