ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական առաջնորդները հանդիպել են
Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդն Անկարայում հանդիպել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին գրում է «Kомсомольская правда»-ն:
Հանդիպման մանրասմաները դեռևս չեն հրապարակվում: Ինչպես գրում է անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը, այս պահին միայն հայտնի է, որ բանակցություններն ընթացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ նաև հայտնի էր դարձել, որ Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելու գործողությունը մեկնարկել է: Նշվում էր, որ հարձակումը տեղի է ունենում ԱՄՆ-ի աջակցությա,բ: Իսկ մինչև այդ ոչ վաղ անցյալում Թուրքիան հայտնել էր Ռաքքայի ազատագրման հարցում ԱՄՆ-ին աջակցելու իր պատրաստակամության մասին: