Հաքերները բացահայտել են «Պուտինի պլանը»
Բրիտանական «The Sunday Times» թերթը հրապարակել է հաքերների հետ հարցազրույց, ովքեր իբրև թե կոտրել են Սուրկովի էլփոստը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նյութը կոչվում է «Հաքերները հայտնաբերել են Պուտինի պլանը, թե ինչպես մասնատել Ուկրաինան»: Թերթը գրում է, որ հայտնաբերված նամակագրությունը ցույց է տալիս, որ ռուս լրտեսները տապալել են Խարկովում նախորդ տարի հակաուկրաինական ապստամբություն բարձրացնելու փորձը:
Նամակները, որոնք հայտնվել են բրիտանական թերթի թղթակցի ձեռքում, եղել են Մարիա Վինոգրադովայի՝ Պուտինի քայլերն Ուկրաինայում պատրաստող Վլադիսլավ Սուրկովի խորհրդականի էլեկտրոնային փոստում: Երեք ուկրաինացի ցանցահեններ հանդիպել են թերթի թղթակիցների հետ անանուն կերպով: Նրանք հերքել են այն ենթադրությունը, որ իրենց գործողությունն իրականացվել է ուկրաինական կամ ամերիկյան անվտանգության ծառայության օգնությամբ:
Նամակների թիվը հասնում է 423-ի: