Էրդողանի նոր մեղադրանքը՝ Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը աջակցելու պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Եվրոպան ընդհանուր առմամբ սադրում է ահաբեկչություններ: Նունիսկ եթե նրանք քրդերին հայտարարեն որպես ահաբեկիչներ, միևնույնն է, դա պարզ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կարողանում ազատ և հարմարավետորեն գործել Եվրոպայում»,- ասել է Էրդողանը:
Թուրք նախագահը նշել է, որ իր համար կարևոր չէ, թե ինչպես կանվանեն իրեն, քանի դեռ ինքը պայքարում է Թուրքիայի քրդերի դեմ:
«Ինձ չի հետաքրքրում, եթե նրանք ինձ բռնապետ անվանեն կամ մեկ ուրիշ ձևով, մի ականջով մտնում, մյուսով դուրս է գալիս: Կարևորն այն է, թե ինչպես են ինձ կոչում մարդիկ»,- հավելել է Էրդողանը: