Հայտնի են ամենահիշվող երգերը
Բրիտանացի գիտնականները հրապարակել են առավել հիշվող և տպավորվող համաշխարհային երգերի վարկանշային աղյուսակը: Այն գլխավորում է Լեդի Գագայի «Bad Romance» երգը: Նշվում է, որ աղյուսակը կազմվել է լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում, որի շրջանակներում մասնագետները փորձել են հասկանալ, թե ինչպես են երգերը դառնում հիշվող ու տպավորվող:
Լեդի Գագայից բացի լավագույն եռյակյում տեղ են գտել նաև Կայլ Մինոգի «Can't Get You Out Of My Head» երգը և «Մի հավատա» «Jorney» խումբի «Don't Stop Believing» երգը: Լեդի Գագայի երկու այլ երգերը` «Alejandro»-ն և «Poker Face»-ը ընդգրկվել են լավագույն տասնյակում: Փորձագետները պարզել են, որ մարդկանց 90 տոկոսը անընդհատ բախվում է այն երևույթի հետ, որ որոշ մեղեդիներ չեն ուզում դուրս գալ իրենց գլխից: