CNN-ը պատմել է Թրամփի` Լոնդոնում ունեցած «գաղտնի քաղաքական զենքի» մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ունի իր սեփական «քաղաքական զենքը»` «Cambridge Analytica»-ն, որն աշխատում է համոզել ԱՄՆ քաղաքացիներին քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Cambridge Analytica»-ն, ըստ հեռուստաալիքի, գտնվում է Լոնդոնում և արդեն ստացել է 5 մլն դոլար իր ծառայությունների համար: Հաղորդվում է, որ այն օգտագործում է տարբեր ծրագրեր, որպեսզի համոզի ամերիկացիներին ընտրությունների ժամանակ աջակցել Թրամփին:
Այն նաև օգտագործում է տարբեր թեստեր, որոնք հավաքել են ավելի մանրամասն տեղեկություններ մարդկանց մասին, ապա խմբավորում է դրանք ըստ տարբեր հոգեբանական ցուցանիշների, իսկ մարդիկ չեն հասկանում այդ թեստի իրական նպատակը: