Ստամբուլում ցույցը խափանել են ջրցանների օգնությամբ
Ստամբուլում թուրքական ոստիկանությունը, կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ցրել է ցուցարարներին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը այսպիսով փորձել է արգելափակել ցուցարարների ճանապարհը դեպի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գրասենյակ, որի աշխատակիցները վերջերս ձերբակալվել էին:
Ըստ ականատեսների տվյալների` գազի լցվել է Շիշլի շրջանի փողոցներում: Հաղորդվում է նաև, որ ոստիկանության ուղղաթիռներ են թռչում քաղաքի վրայով:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ինը ընդդիմադիր լրագրողներ են ձերբակալվել է Թուրքիայում: