Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կազմակերպվել է 3D շոու` նվիրված քաղաքի պատմությանը (տեսանյութ)
3D քարտեզագրում-շոուն և Լույսի փառատոնի լազերային համակարգերի լուծումները Պետերբուրգի կենտրոնում իրարանցում են առաջացրել քաղաքի բնակիչների և այցելուների շրջանում: Միջոցառման իրականցման պատճառով թաղամասի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է, ինչպես նաև մետրոպոլիտենի մի քանի կայարաններում մուտք ևս արգելվել է: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
3D գունեղ ներկայացումը պատմում էր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի պատմության մասին և պատկերվել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան պալատի և Սուրբ Իսահակի տաճարի վրա: Ներկայացման հեղինակները Ֆրանսիայից հրավիրված փորձագետներն էին:
Ինչպես նշվեց, ներկայացման թեման քաղաքի պատմությունն էր` Սանկտ Պետերբուրգի հիմնադրման և արծվի լեգենդը, աշխարհիկ պարահանդեսները, Նևան և 1824թ.-ի ջրհեղեղը և այլն: Տեսարանն ուղեկցում էր լեգենդար կոմպոզիտորների `Չայկովսկու, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Բեթհովենի, Մոցարտի, Շուբերտի դասական երաժշտությամբ: