Թուրքիայի իշխանությունները հերքել են Դիարբեքիրի ահաբեկչությունում «ԻՊ»-ի մասնակցությունը
Թուրքիայի իշխանությունները հերքել են Դիարբեքիրի ահաբեկչությունում «ԻՊ»-ի մասնակցությունը, որի հետևանքով առնվազն 11 մարդ էր մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Տեղի իշխանությունները հայտնել էին, որ պայթյունը կազմակերպել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «ԻՊ»-ը: