Դուբայում՝ հյուրանոցի իր համարում, ռուս միլիարդատեր է մահացել
Դուբայում այս գիշեր հյուրանոցի իր համարում մահացել է պետերբուրգցի միլիարդատեր Ալեքսեյ Սարգինը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Фонтанка.ру»-ին:
Ինչպես հաղորդվում է, գործարարը մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ հանգստանալու և իր ընկերների հետ, ովքեր ևս պետերբուրգցի գործարարներ են, նշելու տոնական օրերը: Նրա ծանոթների խոսքով՝ «Ալեքսեյի սիրտը հանկարծ կանգնել է»:
Ինչպես հաղորդում է, 48-ամյա Ալեքսեյ Սարգինը ներառված էր Պետերբուրգի ամենահաջողակ և հարուստ մարդկանց հարյուրյակում: