Թուրքիայում պայթյունի հետևանքով երեխաներ են մահացել
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել: Պայթյունը կազմակերպել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն այսօր: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նահանգապետի խոսքով՝ առնվազն ևս չորս երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Շիրնաք նահանգում:
Ուրբաթ օրը Թուրքիայում ձերբակալվել էին քրդամետ Ազգերի ժողովրդավարության կուսակցությունից թուրքական խորհրդարանի 12 պատգամավորներ: Թուրքական իշխանությունները դա բացատրել են նրանով, որ անձեռնմխելիության չեղարկումից հետո նրանցից մի քանիսի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել, և նրանք կանչվել են դատարան՝ ցուցմունք տալու համար: Եվ քանի որ այդ կանչերը նրանք արհամարհել են, դատախազությունը որոշել է նրանց ձերբակալել: