Ռուսաստանը չի դադարեցնի բանակցությունները. Զախարովա
Չնայած միջազգային զարգացող իրավիճակին՝ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Արևմտյան երկրների բանակցային գործընթացից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք չենք դադարեցնի բանակցությունները, քանի որ հասկանում ենք, որ աշխարհը դեռ այսպիսի իրավիճակում չի եղել: Բանակցային գործընթացը միշտ պետք է շարունակվի»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև ընդգծել է որ գործակալությունը ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել Ռուսաստանի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը: