Թուրքիայում ընդդիմադիր թերթի 9 լրագրող է ձերբակալվել
Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր 9 լրագրողի ձերբակալել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Cumhuriyet-ին:
Ձերբակալվածների թվում «Cumhuriyet» գլխավոր խմբագիրն է ու նրա առաջատար լրագրողները:
Լրագրողները մեղադրվում են քուրդ ապստամբներին և Ֆեթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, ով թուրքական կողմի հաղորդմամբ փորձ էր արել հուլիս16-ին ռազմական հեղաշրջում իրականացնել երկրում: