Մեր ռազմական միջամտությունը հաճախ նոր խնդիրներ է առաջացնում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսելով ԱՄՆ-ի ռազմական միջամտության մասին՝ ասել է, որ այն կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ամբողջ աշխարհում վատ բաներ են տեղի ունենում, իսկ մենք հասկանում ենք, որ դրա համար հարակավոր է ինչ-որ բան ձեռնարկել: Սրանք այն դեպքերն են, երբ միջամտությունը կարևոր է:Լինում են դեպքեր, երբ մեր ռազմական միջամտությունը նոր խնդիրների է հանգեցնում»,-ասել է նա:
Ապրիլին Օբաման նշել էր Լիբիայում իրավիճակի ամերիկյան սխալ կանխատեսման մասին: