«Լիսկա»-ին արգելել են ներկա գտնվել վարչապետի հետ հանդիպմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով և Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերեւալ: Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերևաց»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում