Հայտնի է, թե ով է իրականացրել Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ հայտարարել է, որ Դիարբեքիրում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 8 մարդ է զովել, իսկ ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Հաղորդվում է նաև, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը պաշտոնապես ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ ականապատ մեքենան պայթել է ոստիկանական բաժանմունքի մոտ՝ 9:00-ին:
Վարչապետը նաև հայտնել է, որ կասկածյալն արդեն սպանվել է: Վերջինս հանդիսանում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» անդամ: